Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը երկուշաբթի կայանալիք բաց նիստում պետք է սահմաներ բնական գազի նոր սակագինը, սակայն նիստը հետաձգվեց, քանի որ «Հայռուսգազարդ» ընկերությունը փաստթղթերի նոր փաթեթ է ներկայացրել:
Դեռեւս անցած ամռանը «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշել էր դիմել Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին՝ բնական գազի միջին սակագինը (ներկայումս այն կազմում է 80,1 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց) 15 դոլարով բարձրացնելու պահանջով՝ պատճառաբանելով, թե գործող սակագնի պայմաններում ընկերությունը վնասով է աշխատում, ինչն անհնար է դարձնում ներդրումները։
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն, դրանից հետո հանդես եկան հայտարրություններով, թե գազի սակագները բարձրացնելու համար հիմքեր չկան։ Հայաստանի նախագահ Քոչարյանն էլ ուրբաթ երեկոյան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե «շատ հավանական է, որ գազի սակագինը չփոխվի», եւ «կառավարությունը դրա համար ելքեր է փնտրում»։
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում էր նախապատրաստել ու պատրաստվում էր այսօր կայանալիք նիստում հայտարարել այդ մասին. այն է, սակագինը փոխվում է՝ աճելով, սակայն, չնչին չափով՝ 3 - 4 դոլարով։
Նիստը այդպես էլ չկայացավ, քանի որ «Հայռուսգազարդ»-ը համաձայն չլինելով նման որոշման հետ, հանձնաժողովին է ներկայացրել սակագնի բարձրացումը հիմնավորող մի ծավալուն փաստաթուղթ, որն ուսումնասիրելու համար հանձնաժողովին հավելյալ 20 օր է հարկավոր։
«Հայռուսգազարդ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանի մատուցմամբ, ընկերության բաժնետերերի պահանջը առաջին հերթին հիմնավորված է բնական գազի սպառման ծավալների կտրուկ անկմամբ: 2002 թվականին Հայաստան է ներկրվել մոտ 1 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: Այս տարի այդ ծավալը եւս էականորեն չի աճել, մինչդեռ, գազի գործող սակագնի հիմքում դրված է 1 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր սպառման հաշվարկը։ Բացի այդ, 1997 թվականից ի վեր, դրամի արժեզրկումը եւս կորուստներ է պատճառել ընկերությանը:
«1997 թվականին հաստատվեց բնակչության մասով սակագինը 1000 խորանարդ մետրի համար 102 դոլարին համարժեք դրամ, որը անցած տարիների ընթացքում, դրամի արժեզրկման հետ կապված, այսօր կազմում է 87 դոլարին համարժեք դրամ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սարդարյանը: - «Արդեն ակնհայտ է, որ այս տարբերությունից առաջացած վնասը այս տարիների ընթացքում ընկերությունը կրել է իր վրա»:
Շուշան Սարդարյանի խոսքերով, այնպիսի սակագին, ինչպիսին Հայաստանում է, բնական գազ ներկրող որեւէ երկրում չկա. Վրաստանում, օրինակ, 1000 խորանարդ մետր գազը արժե 130 դոլար, Թուրքիայում՝ 191 դոլար, Լեհաստանում՝ 216 , Չեխիայում՝ 120: «Մենք չենք համեմատում, բայց գոյություն ունի բնական գազի միջազգային գին», -ասաց նա: - «Մենք ոչ պաշարներ ունենք: Մենք ընդամենը ներկրող ենք եւ արտաքին շուկայից կախում ունենք»:
Իսկ գազի սակագինը բարձրացնելու եւ շահույթ ստանալու իր մղումները «Հայռուսգազարդ»-ը բացատրում է գազամատակարարման ցանցը ընդլայնելու ցանկությամբ։ Որոշ գնահատումներով, այդ խնդիրը լուծելու համար առնվազն 40 միլիոն դոլար է պետք ներդնել։
Ըստ Շուշան Սարդարյանի, Հայաստանում այսօր բնական գազ է սպառում 170 հազար բաժանորդ: Միայն այս տարի գազ սպառող բաժանորդների քանակն ավելացել է 43 հազարով։
Բնական գազի սակագինը բարձրացնել ու հույս ունենալ, թե գազի սպառումը հետագայում կավելանա կամ նույնիսկ կմնա նույն մակարդակի վրա, իրական ակնկալիք չէ։ Գազի հնարավոր թանկացման դեպքում քիմիական արդյունաբերության առանցքային հսկաները՝ «Նաիրիտ»-ն ու Վանաձորի քիմիական համալիրն աշխատեցնելու ծրագրերը կարող են ընդհանրապես դուրս մնալ օրակարգից։
Ատոմ Մարգարյան, Երեւան