Թերթերն արձագանքում են շփման գծում նախօրեին արձանագրված միջադեպին, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, այդ փաստը դիտարկելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ժնևյան հանդիպման համատեքստում: Մամուլը շարունակում է անդրադառնալ թանկացումներին, մասնավորապես, դրանց «համբերատար վերաբերվելու»՝ վարչապետի հորդորին: Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է մնում ԵՄ-Հայաստան համաձայնագրի առաջիկա ստորագրման թեման: