«Կհանդգնի՞ Ալիեւը պատերազմ սկսել, թե՞ ոչ». - այս հարցադրումն է անում «Առավոտ»-ի խմբագիրը եւ նշում. - «Ասում են, Քոչարյանի ունեցվածքը կազմում է 4 միլիարդ դոլար [ինչը, ի դեպ, ինձ չափազանցություն է թվում` «խեղճուկրակ» մեկ միլիարդից ավելի նա, կարծում եմ, չունի]: Բայց եթե, ենթադրենք, Քոչարյանը 4 միլիարդ է «դզել», ապա Ալիեւը` 24, որովհետեւ Հայաստանում ավելի քիչ բան կա թալանելու, քան նավթային Ադրբեջանում: Ի՞նչ եք կարծում, Իլհամը առանց հիմնավոր պատճառների կվտանգի՞ իր ունեցվածքը, իր շվայտ կյանքը հանուն մի արկածախնդրության, որի ելքը ավելի քան մշուշոտ է: Որ կողմից էլ նայես, Ադրբեջանի վերնախավին ներկայիս իրավիճակը նույնքան ձեռնտու է, որքան նրանց «հայկական գործընկերներին»: