Թերթերն արձագանքում են Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների ազատ արձակմանը, դա դիտարկելով ներքաղաքական վերջին զարգացումների համատեքստում: Մամուլն անդրադառնում է նաև «մարտի 1»-ի գործի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու մասին` քաղաքացիներին ուղղված՝ ՀՔԾ հորդորին:
Մամուլն արձագանքել է Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի պահանջով տեղի ունեցող բողոքի ցույցերին: Թերթերի ուշադրության կենտրոնում է մնում կառավարության գործունեությունը, որը դիտարկվում է, մասնավորապես, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման համատեքստում:
Մամուլն անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցին: Թերթերի ուշադրության կենտրոնում նաև ղարաբաղյան խնդիրն է, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների ազատ արձակումը, կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ զարգացումները, այլ հրատապ թեմաներ:
Մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ներքաղաքական զարգացումները: Թերթերը, մասնավորապես, արձագանքում են Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրաժարականին:
Մամուլի ուշադրության կենտրոնում Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրն է, որի շուրջ երեկ Ազգային ժողովում բուռն քննարկումներ ծավալվեցին: Թերթերը հենց այդ ծրագրի համատեքստում են փորձում գնահատել ներքաղաքական իրողությունները:
Մամուլն ուշադրության կենտրոնում է պահում սուպերմարկետներում շարունակվող ստուգումների թեման, որոնց արդյունքում արդեն իսկ արձանագրված թանկացումները շատերը կապում են «օլիգարխների սաբոտաժի» հետ: Թերթերը լայնորեն արձագանքել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի կողմից ներկայացված դիմումին, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել:
Մամուլն արձագանքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցին: Թերթերն անդրադառնում են նաև Մասիսի քաղաքապետի ձերբակալմանը հաջորդած զարգացումներին, հետևում ԱԱԾ-ի կողմից իրականացվող լայնածավալ ստուգումներին:
Մամուլն արձագանքում է «Ալեքս Հոլդինգ» ընկերությունում ԱԱԾ-ի կողմից իրականացվող ստուգումներին: Թերթերի ուշադրության կենտրոնում են մնում ներքաղաքական զարգացումները: Լրատվամիջոցները հետևում են նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր նվազման շուրջ քննարկումներին:
Մամուլը քննարկում է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսության մեջ գործող «նոր խաղի կանոնները»: Թերթերն արձագանքում են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցությունից պատգամավորների արտահոսքին, անդրադառնում ներքաղաքական այլ հարցերի:
Մամուլի ուշադրության կենտրոնում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարություններն են: Թերթերը շարունակում են հետևել ներքաղաքական զարգացումներին, արձագանքում Ֆրանսիայի արտգործնախարարի տարածաշրջանային այցին:
Լրատվամիջոցներն ուշադրության կենտրոնում են պահում նոր կառավարության գործունեությունը՝ դրանում նկատելով նաև «ամբոխահաճո քայլեր», մասնավորապես՝ իրավախախտ վարորդների տուգանքների «ջրումը»: Մամուլն արձագանքում է նաև ԼՂ խնդրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությանը, անդրադառնում տնտեսական հարցերի:
Մամուլի ուշադրության կենտրոնում խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների քննության ընթացքն է: Այսօրվա թերթերում հրապարակումներ կան նաև պետական միջոցների տնօրինման արդյունավետության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին:
Թերթերի ուշադրության կենտրոնում թավշյա հեղափոխությանը հաջորդած զարգացումներն են:
Մամուլի ուշադրության կենտրոնում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի սենսացիոն հայտարարություններն են: Թերթերն արձագանքում են նաև պարտադիր կուտակային համակարգի ներդրման շուրջ ծավալված վերջին քննարկումներին, անդրադառնում Ադրբեջանի նախագահի նոր, ռազմատենչ հայտարարություններին:
Մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը և հաջորդած զարգացումները: Թերթերում առավել հաճախ քննարկվող թեմաներից է մնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Թերթերն անդրադառնում են վերջին օրերին տարբեր նպատակներով կազմակերպվող բողոքի ակցիաներին: Մամուլն արձագանքում է նաև ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձին:
Թերթերը քննարկում են նոր կառավարության առջև կանգնած խնդիրները, նկատելով՝ «հեղափոխութան էյֆորիան» աստիճանաբար անցնում է, և նոր իշխանությունները, ուշ թե շուտ, բախվելու են տնտեսական բարդ իրողությունները հաղթահարելու անհրաժեշտությանը:
Թերթերը հետևում են նոր կառավարության ձևավորման գործընթացին, անդրադառնում ներքաղաքական ու տարածաշրջանային մի շարք հարցերի:
Թերթերն արձագանքել են նախօրեին կատարված կադրային նշանակումներին: Մամուլը շարունակում է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած այն հայտարարությունը, որ բանակցություններին պետք է մասնակցի նաև ղարաբաղյան կողմը:
Թերթերի ուշադրության կենտրոնում Ստեփանակերտում Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան խնդրի շուրջ արած հայտարարություններն են: Մամուլը հետևում է նաև Հայաստանի ներսում և տարածաշրջանում ծավալվող զարգացումներին:
Բեռնել ավելին