«Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը նշանակում է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկ», - այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պնդելով, որ այդ երկու դաշինքներին մասնակցությունը համատեղելն անհնարին է։
«Այն մարդիկ, որոնք Հայաստանում այսօր ընթացող քննարկումների ժամանակ պնդում են, թե հնարավոր կլինի ինչ-որ լուծումներ գտնել, մեղմ ասած մոլորության մեջ են գցում հայ ժողովրդին», - նշել է Օվերչուկը՝ հավելելով. - «ԵՄ-ի հետ շուկաների բացումը կնշանակի ԵԱՏՄ-ի շուկայի փակում [Հայաստանի համար]»։
«Եվրամիության հետ մաքսատուրքերի զրոյացումն ավտոմատ կերպով կնշանակի մաքսային ստուգումների և մաքսատուրքերի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ առևտրի ընթացքում։ Հայկական կողմը շատ լավ հասկանում է, որ հետևանքները հենց այդպիսին են լինելու։ Որևէ մեկը թող պատրանքներ չունենա», - հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Անցած շաբաթավերջին Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծին, որն ավելի վաղ արժանացել էր Կառավարության հավանությանը:
Մոսկվայից քանիցս զգուշացրել են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծինՄեծ հավանականությամբ ԱԺ-ը կընդունի ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության նախագիծը. ՓաշինյանԵնթադրվում է, որ ՔՊ-ն կողմ կքվեարկի ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության նախագծին. ՄիրզոյանԿառավարությունը հավանությունն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին