Վրաստանի իշխող մեծամասնության նախաձեռնությամբ խորհրդարանի կողմից ընդունված «Օտար ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ ընդդիմության հայցը հուլիսի 29-ին կուղարկվի Սահմանադրական դատարան, հայտնում է «Ազատության» վրացական ծառայությունը։
Տարածված տեղեկատվության համաձայն՝ հայցը ստորագրել է խորհրդարանի 32 ընդդիմադիր պատգամավոր։ Բացի այդ, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ոչ կառավարական հատվածը ևս արդեն իսկ նմանատիպ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան։
«Օտարերկրյա գործակալների» անունն ստացած օրենքը, որը նման է Ռուսաստանում մեկ տասնամյակ առաջ ընդունված օրենքին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջ քաշվեց և ընդունվեց մայիս-հունիս ամիսներին՝ չնայած նախագահական վետոյին, շաբաթներ տևած բողոքի բազմահազարանոց ցույցերին, Արևմուտքից եկող զգուշացումներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զուրաբիշվիլին հայց է ներկայացրել ՍԴ «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում պատրաստվում են դիմել ՍԴ՝ վիճարկելու «Օտարերկրյա գործակալների» օրենքի սահմանադրականությունը