Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ անդամ երկրներին ուղարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման իր առաջարկները։
Նրա քաղաքական հարցերով խորհրդական Բալաժ Օրբանն ասել է, որ հունգարական պլանը գտնվում է ԵՄ երկրների բոլոր կառավարությունների ղեկավարների սեղանին։
«Վարչապետը գրավոր տեղեկացրել է ԵՄ առաջնորդներին իր բանակցությունների առաջին փուլի արդյունքների, խաղաղության առաքելության և Հունգարիայի առաջարկների մասին։ Եթե Եվրոպան խաղաղություն է ցանկանում և ցանկանում է վճռորոշ ձայն ունենալ ռազմական հակամարտությունը կարգավորելու և արյունահեղությունը դադարեցնելու գործում, ապա հիմա պետք մշակել և իրականացնել քաղաքական կուրսի փոփոխություն», - հունգարական Magyar Nemzel թերթին տված հարցազրույցում ասել է Օրբանի խորհրդականը։
Նրա խոսքով՝ վարչապետի պլանում առկա է իրավիճակի իրատեսական գնահատում, իրական նպատակ ու գործողությունների համապատասխան գրաֆիկ։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ ուկրաինական հակամարտության վերաբերյալ Հունգարիայի վարչապետ ր Օրբանի ընդհանուր մոտեցումների մասին Կրեմլը տեղեկացված է, բայց Եվրամիության առաջնորդները նրա նամակի կոնկրետ բովանդակությունից տեղյակ չեն։
Հուլիսի 1-ից Հունգարիան ռոտացիոն կարգով ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, որից անմիջապես հետո վարչապետ Վիկտոր Օրբանը ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։
Նա իր հանդիպումներն անվանել է «խաղաղության առաքելություն»։ Սակայն Բրյուսելը հայտարարել է, որ նա ԵՄ անունից բանակցելու լիազորություն չունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Առաջիկայում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ, որոնք մինչ օրս չենք տեսել», - զգուշացնում է Օրբանը