«Օդային կամուրջ»․ Եվրահանձնաժողովը բժշկական միջոցներ կհասցնի Սիրիա՝ Թուրքիայի տարածքով

Սիրիացի կինը երեխայի հետ Թուրքիա-Սիրիա սահմանային անցակետով վերադառնում է Սիրիա, 11-ը դեկտեմբերի, 2024թ․

Եվրահանձնաժողովը հայտարարում է «օդային կամուրջ» օպերացիայի մեկնարկի մասին, որի շրջանակներում 50 տոննա բժշկական միջոցներ կհասցնի Սիրիա՝ Թուրքիայի տարածքով:

Եվրամիության գործադիր մարմնի հաղորդագրության համաձայն, Դուբայում գտնվող ԵՄ պահեստներից ապրանքներն առաջիկա օրերին կուղարկվեն Ադանա, այնտեղից էլ Սիրիա։

Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական թուրքամետ ապստամբ զինյալները մտան Դամասկոս, հայտարարեցին 24 տարվա ղեկավար Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիական նոր կառավարության ժամանակավոր վարչապետը խոստանում է ապահովել երկրի անվտանգությունը