Կառավարության 100-օրյա գործունեության գլխավոր ձեռքբերումներից է համարվում ինչպես «մարտի 1-ի» գործով նոր թափ ստացած քննությունը, այնպես էլ կոռուպցիայի դեմ սկսված պայքարը:
Ամփոփելով Հայաստանի կառավարության գործունեության այս եզրագիծը, Взгляд պարբերականը բնորոշել է․ «Որոշ հարցերում Փաշինյանի կտրուկ քայլերը շատ տեղին են եղել: Նա անմիջապես սկսել է Հայաստանի նորագույն պատմության շրջանում ամենամասշտաբային արշավը կոռուպցիայի դեմ»:
Հայաստանում այս ընթացքում տեղի ունեցան կոռուպցիոն աղմկոտ սխեմաների բացահայտումներ, հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր: Ինչպես ասել է վարչապետը, իրավապահները խոստովանում են, թե արդեն ուժասպառ են լինում գործերի առատությունից:
«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի այս թողարկման հյուրերն են՝ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով օգնական Արեն Մկրտչյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում