Զուրաբիշվիլին ընտրել է Վրաստանի վարչապետի իր թեկնածուին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արխիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդակցությունների նոր շարք է սկսում ընդդիմության հետ։

Խորհրդարանական ընտրություններից 21 օր առաջ նախագահը որոշել է «վրացական խարտիան» ստորագրած կուսակցություններին ներկայացնել վարչապետի իր ընտրած թեկնածուին, որը ղեկավարելու է գործադիրը տեխնիկական կառավարության ստեղծման դեպքում։

Նախագահի խոսքով՝ իր ընտրած թեկնածուն չունի քաղաքական անցյալ, սակայն նրա անունը Զուրաբիշվիլին չի հայտնել։

«Երկուշաբթի ուզում եմ հանդիպումներ սկսել կուսակցությունների հետ, քանի որ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, որպեսզի կարողանանք բանակցություններ սկսել կոնկրետ թեկնածուների շուրջ։ Այս փուլում քաղաքական գործիչներ դեռ չկան։ Ես վարչապետի թեկնածուին ընտրել եմ այս սկզբունքով՝ հեղինակություն ունեցող մասնագետ, որ ընդունելի եմ համարում բոլորի համար»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

«Վրաստանի խարտիան», որը ստորագրվել է բոլոր խոշոր ընդդիմադիր կուսակցությունների կողմից, նշում է, որ «կառավարությունը, որը պատասխանատու կլինի այս գործողությունների ծրագրի իրականացման համար, կներկայացնի Վրաստանի նախագահը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին խիստ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ ընտրությունների կեղծվելու դեպքում