Զինծառայող Էդգար Ալեքսանյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել, որ առավոտյան ՊՆ զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Ալեքսանյանի դին՝ նախնական տվյալներով՝ իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով:
Դիակի արտաքին զննությամբ կզակի շրջանում հայտնաբերվել է հրազենային վնասվածք: Բռնության այլ հետքեր չեն արձանագրվել, նշում է իրավապահ մարմինը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ