Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են դասակի հրամանատար սպան և համածառայակիցը, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Նշելով, որ Դալլաքյանը մահացել է ինքնասպանություն գործելու հետևանքով՝ Կոմիտեն դեպքից որոշ մանրամասներ է ներկայացնում, մասնավորապես, ընդգծելով, որ նույն զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտը, կոչման բերումով լինելով սերժանտների և զինվորների համար պետ, նույն զորամասի շարքային ժամկետային զինծառայողներից մեկի հետ խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, զենքով ինքնակամ թողել զորամասի պահպանության տեղամասի իրենց կրակային դիրքը և տեղամասի մեկ այլ կրակային դիրքում խմբով՝ միասին, նվաստացրել են մարտական հերթապահության ընդգրկված Դալլաքյանի պատիվն ու արժանապատվությունը։
Դրա հետևանքով, ըստ Քննչական կոմիտեի, գտնվելով անելանելի վիճակում՝ նշված օրը, նույն կրակային դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, Դալլաքյանն իրեն ամրակցված AKM տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել: Գործով նախաքննությունը շարունակվում է։
Պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 13-ին հաղորդեց, որ ժամը 09:30-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով, մեկ օր անց քննչականը հայտնեց, որ Դալլաքյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2024-ին զինվորական ծառայության ընթացքում ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 5 դեպք է գրանցվել. դատախազ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակում բարեփոխման մասին խոսք լինել չի կարող, ոչ մի բան չեն անում պատասխանատուները. իրավապաշտպան