Զինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ մահվան հանգամանքները պարզվում են։
Զինծառայողի մահվան մասին Պաշտպանության նախարարությունը երեկ էր հաղորդել՝ հստակեցնելով՝ դին հայտնաբերվել է ժամը 09:30-ի սահմաններում՝ հրազենային վնասվածքով։
Քննչականը նշում է, որ զինծառայողը հրազենային վիրավորումը ստացել է կզակի շրջանում։
Ըստ հաղորդման՝ մի շարք քննչական գործողություններ են իրականացվել, դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակվել, հարցաքննվել են տուժողի մի շարք համածառայակիցներ, սպայական կազմի ներկայացուցիչներ։ Կասկածյալների կամ մեղադրյալների մասին առայժմ չի հաղորդվում։
Բանակային խնդիրներով զբաղվող իրավապաշտպանների տվյալներով՝ այս տարեսկզբից 32 զինծառայող է մահացել, և միայն 4-ը՝ հակառակորդի կրակոցից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին երեք տարում ԶՈւ-ում մահերի գրեթե 70 տոկոսը խաղաղ պայմաններում է գրանցվում. իրավապաշտպան