«Զիլ» բիզնես՝ Զեմֆիրայից․ Կուրթանցի կինն աղջիկների հետ արիշտայի բիզնես է սկսել

Իր ավանդական արիշտան միայն ինքը՝ Զեմֆիրան չէ, որ գովաբանում է։ Կուրթանում բոլորը՝ մեծից փոքր, դրա համն ու հոտը գիտեն։

Մի քանի օր է պետք լինում իր ձեռքով պատրաստած մակարոնեղենը խշխշան չորացնելու, բովելու, փաթեթավորելու և խանութ հասցնելու համար։ Ժամանակին Զեմֆիրայի մակարոնեղենը միայն Կուրթանում՝ հարևաններին ու հարազատներին էր հայտնի, հիմա Լոռու քաղաքներում էլ գիտեն։

Լոռու փոքր գյուղերից մեկում հաջողված բիզնես ունեցող կանայք համոզված են՝ կհաջողես անգամ մայրաքաղաքից հեռու՝ փոքրիկ Կուրթանում։

«Երբեք չեմ թողնի գյուղը, չնայած հաճախ լինում եմ Երևանում ու տարբեր այլ մարզերում», - ասում է դուստրը՝ 23-ամյա Իրինան, որ կառավարման գործ է սովորում Վանաձորի բուհերից մեկում։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.