Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր նախապես չազդարարված աշխատանքային այցով ժամանել է Իսպանիա։
Իսպանիայի մայրաքաղաքում նախատեսված են Ուկրաինայի նախագահի հանդիպումները թագավոր Ֆելիպե 6-րդի և վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։
«Մադրիդում նախատեսված բանակցությունները հիմնականում նվիրված են լինելու ուկրաինա-իսպանական ռազմական համագործակցությանը ինչպես նաև Իսպանիայի տարածքում ուկրաինացի զինվորականների հետագա մարզումների կազմակերպմանը», - տելեգրամի իր ալիքում գրել է Զելենսկին։