Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկնարկող ամերիկյան շրջագայության ընթացքում ցանկանում է հանդիպել ԱՄՆ 45-րդ նախագահ, նախագահության հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։
«Ամենայն հավանականությամբ մենք կհանդիպենք սեպտեմբերի 26-ին կամ 27-ին», - հայտարարել է Զելենսկին՝ նշելով, որ այդ հանդիպման ընթացքում ինքը պատրաստվում է Թրամփին ներկայացնել պատերազմի ավարտին միտված իր ծրագիրը, որը Կիևում կոչում են «Հաղթանակի պլան»։
ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում Զելենսկին նաև առանձին հանդիպումներ է ունենալու նախագահ Ջոզեֆ Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։