Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ուկրաինական ուժերը զսպում են ռուսական զորքերի հարձակումները Կուրսկի շրջանում։
«Ինչ վերաբերում է Կուրսկի օպերացիային, ապա Ռուսաստանի կողմից փորձեր եղան հետ մղելու մեր դիրքերը, բայց մենք պահպանում ենք գրաված գծերը», - ասել է Զելենսկին հոկտեմբերի 12-ի գիշերային տեսաուղերձում:
Շաբաթ օրը ռուսական Տելեգրամ ալիքները հայտնել էին, որ ՌԴ զինված ուժերը գրավել են մի քանի գյուղեր Կուրսկում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ը տեղեկացնում է ռազմաճակատում տիրող ծանր իրավիճակի մասին