Զելենսկին պատրաստ է 2 հյուսիսկորեացի զինվորին փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանում պահվող ուկրաինացի ռազմագերիների հետ փոխանակել երկու հյուսիսկորեացի զինվորին, որ գերի են ընկել Կուրսկի շրջանում։

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել այս առաջարկը։

Ուկրաինայի Անվտանգության ծառայության հայտարարության համաձայն՝ գերեվարված զինվորներն այս պահին գտնվում են Կիևում։ Նրանք խոսում են միայն կորեերեն և հարցաքննվում են հարավկորեական հետախուզության աշխատակիցների օգնությամբ։

Ըստ ուկրաինական կողմի՝ զինվորներից մեկի մոտ ռուսական փաստաթղթեր են հայտնաբերվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեուլը հաստատել է, որ Ուկրաինան գերի է վերցրել երկու հյուսիսկորեացի զինվորի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Սեուլի՝ Կուրսկի շրջանում հյուսիսկորեացի 300 զինվոր է սպանվել