Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցում է Բրիտանիայի կառավարության նիստին։ Նա ժամանել է Դաունինգ սթրիթ։
Գործադիր մարմնի նիստին նրան հրավիրել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ հայտարարելով, որ Ուկրաինան միշտ կլինի Բրիտանիայի կառավարության ուշադրության կենտրոնում, և բնական է, որ Զելենսկին «պատմական ուղերձով» դիմի կաբինետին։
Վերջին անգամ Բրիտանիայի կառավարության նիստին օտարերկրյա առաջնորդ էր հրավիրվել 1997 թվականին՝ նա ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնն էր։