Զելենսկին մասնակցելու է Ռամշտեյնի հանդիպմանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի Ուկրաինային զենք տրամադրող երկրների ներկայացուցիչների Ռամշտեյնի հանդիպմանը, հաղորդում է գերմանական Spiegel-ը։

Ակնկալվում է, որ Զելենսկին հորդորելու է ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային, հատկապես հեռահար հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերող երկրների ներկայացուցիչների հանդիպումները անցկացվում են Գերմանիայի արևմուտքում գտնվող ԱՄՆ-ի Ռամշտեյն ավիաբազայում։