Զելենսկին հրաժարվել է հանդիպել Գուտերեշին՝ BRICS-ի պատճառով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահը մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այցը Կիև, հաղորդում է France-Presse-ը՝ հղում անելով նախագահական աշխատակազմի իր աղբյուրներին։

Ըստ գործակալության` Զելենսկին հրաժարվել է հանդիպել Գուտերեշի հետ, քանի որ վերջինս նախօրեին մեկնել էր Ռուսաստան՝ BRICS-ի համաժողովին մասնակցելու։ «Այդ այցը նսեմացուցիչ հարված էր առողջ դատողությանն ու միջազգային իրավունքին», - փոխանցել են Ուկրաինայի նախագահական նստավայրից։

Գագաթնաժողովում Գուտերեշը քննադատել էր Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ և կոչ արել միջազգային առաջնորդներին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահին, «արդար խաղաղության» հասնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գուտերեշը՝ Պուտինին. Ուկրաինա ներխուժումը միջազգային իրավունքի խախտում էԳուտերեշը ժամանել է Կազան