Զելենսկին հայտարարում է՝ 49 ուկրաինացի այսօր ազատվել է ռուսական կալանքից և վերադարձել հայրենիք

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր 49 ուկրաինացի ազատվել են ռուսական կալանքից և վերադարձել հայրենիք՝ գերիների փոխանակման հերթական ծրագրի շրջանակներում։

«Ազատ արձակվածների թվում են Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի, Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներ և քաղաքացիական անձինք», - ասել է Զելենսկին։

Ռուսաստանը դեռևս չի հայտնում փոխանակման մանրամասները: