Ուկրաինայում հաջողությամբ փորձարկվել է նոր "Рута" հրթիռը, Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ակադեմիկոս Բորիս Պատոնի անվան Ուկրաինայի ազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ։
Զելենսկին հրթիռի տեխնիկական բնութագրի հետ կապված մանրամասներ չի հայտնել։
"Украинская правда"-ի փոխանցմամբ, Զելենսկին նաև ասել է, որ սկսվել է 2024-ի օգոստոսին առաջին անգամ մարտական պայմաններում կիրառված հեռահար "Паляница" հրթիռի զանգվածային արտադրությունը։
Ըստ Ուկրիաինայի նախագահի՝ մարտերում առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է "Пекло" ԱԹՍ-ն՝ նշելով՝ դրանց առաջին խմբաքանակը վերջերս է փոխանցվել Ուկրաինայի պաշտպանության ուժերին։
Զելենսկու խոսքով՝ մոտ ապագայում նաև սպասվում է "Нептун" հեռահար հրթիռի մատակարարում զորքերին։ Ուկրաինայի նախագահն այն համարել է «օկուպանտների համար սարսափելի իրականություն»։
Ռուսաստանի դեմ պատերազմում, ըստ Զելենսկու, «ակտիվորեն կիրառվում են Ուկրաինայում մշակված և արտադրված տարբեր նպատակների համար նախատեսված ԱԹՍ-ներ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական ԱԹՍ-ները «թիրախավորել են ռուսական ռազմական գործարանը»