Զելենսկին գերեվարված հյուսիսկորեացի զինծառայողի հարցաքննության 2-րդ տեսանյութն է հրապարակել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կուրսկի մարզում ուկրաինական զորքի կողմից գերեվարված հյուսիսկորեացի զինծառայողի հարցաքննության երկրորդ տեսանյութն է հրապարակել, որում զինվորը թարգմանչի միջոցով է պատասխանում Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հարցերին․ ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ հանգամանքներում է նկարահանվել տեսանյութը, չի հաղորդվում։

Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական զորքերի շարքում Ուկրաինայի դեմ պատերազմող երկու հյուսիսկորեացի զինվորական է գերեվարվել և տեղափոխվել Կիև։

Այսօր հրապարակված տեսանյութում հյուսիսկորեացին հայտարարել է, թե հարյուրավոր հայրենակիցներ են Ռուսաստան տեղափոխվել և որ նրանցից «շատերը տուժել են մարտերի ընթացքում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին պատրաստ է 2 հյուսիսկորեացի զինվորին փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ