Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտնել է, որ այցելել է երկրի հյուսիս-արևելյան սահմանամերձ գոտի, որտեղից ուկրաինական ուժերը երկու շաբաթ առաջ հարձակում են իրականացրել Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա, և հայտնել է, որ իրենց վերահսկողության տակ ևս մեկ գյուղ են վերցրել։
Զելենսկին ասել է, որ Սումիի մարզում հանդիպել է զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի հետ։ Զելենսկու հրապարակած տեսանյութում նա սեղմում է հրամանատարի ձեռքը և ողջագուրվում նրա հետ։
Զելենսկին նշել է, որ Կուրսկի գործողությունից հետո նվազել են ռուսական կողմից Սումիի մարզի ուղղությամբ հրետակոծությունները և խաղաղ բնակիչների զոհվելու դեպքերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կուրսկի մարզում ավելի քան 133 հազար մարդ է տարհանվել. նահանգապետՊայթյուններ, հրդեհներ ՌԴ Վոլգոգրադի մարզի Մարինովկա ավիացիոն ռազմաբազայում