«Ռուսաստանի տարածքում՝ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով տեղակայված հյուսիսկորեացի զինվորականների թիվը կարող է հասնել 100 հազարի», - այսօր իր հեռավար ելույթում դիմելով Եվրախորհրդարանի անդամներին նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պնդելով, որ այս պահին Ռուսաստանի տարածքում գտնվող հյուսիսկորեացի զինվորականների թիվը 11 հազար է։
«Քանի դեռ եվրոպացի որոշ առաջնորդներ մտածում են Ուկրաինայի գործոնն օգտագործելով ընտրություններ անցկացնելու կամ նմանատիպ բաների մասին, Պուտինը կենտրոնացել է մեկ խնդրի՝ պատերազմում հաղթանակի վրա», - պնդում էր Զելենսկին։
Նախորդ շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն էր հայտարարել, թե հյուսիսկորեական զորքը Կուրսկի մարզում արդեն մասնակցում է Ուկրաինայի դեմ ռուսական բանակի ռազմական գործողություններին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական և հյուսիսկորեական 50 հազարանոց զորքը պատրաստվում է Կուրսկի բնակավայրերն ուկրաինական կողմից ետ գրավելու համար․ NYT