Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Х-ի իր օգտահաշվում գրել է, որ չորեքշաբթի երեկոյան հեռախոսով զրուցել է Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Հրաշալի զրույց ունեցա Թրամփի հետ», - գրել է Զելենսկին՝ նշելով, որ ամերիկյան ընտրությունների հաղթողի հետ պայմանավորվել է Կիևի և Վաշինգտոնի միջև սերտ համագործակցության և երկխոսության ծավալման մասին։
«Ընտրություններում Թրամփի հաղթանակը համոզիչ էր և պատմական», - ընդգծել է Զելենսկին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Դոնալդ Թրամփին