Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել փոխնախագահի իր նոր պաշտոնից։
X-ում գրառման մեջ Զարիֆը նշել է հրաժարականի մի քանի պատճառ, այդ թվում՝ իր նշանակումից հետո ճնշումների ենթարկվելը, մասնավորապես, երեխաների՝ ԱՄՆ քաղաքացիության պատճառով։
Զարիֆը հայտարարել է, որ ծրագրում է վերադառնալ ակադեմիա և ավելի քիչ կենտրոնանալ ներքին քաղաքականության վրա:
سلام بر مردم بزرگوار ایرانپیام دیشب بنده بهمعنای پشیمانی و یا ناامیدی از دکتر پزشکیان عزیز و یا مخالفت با واقعگرایی نیست؛ بلکه به معنای تردید در مفید بودن خودم در معاونت راهبردی است.البته برخی مردودین از جانب مردم، با تفسیر عجیبی از قانون مصوب 1401، اشتغال بنده در مشاغل حساس… pic.twitter.com/OtLynZe4DH
— Javad Zarif (@JZarif) August 12, 2024
Զարիֆն այս տարվա օգոստոսի սկզբին էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով նշանակվել Իրանի նախագահի ռազմավարական հարցերով տեղակալ։
Իսկ Իրանի դիվանագիտական գերատեսչությունը Զարիֆը ղեկավարել է 2013-2021 թվականներին՝ Հասան Ռոհանիի պաշտոնավարման ընթացքում։ Իրանի երկարամյա արտգործնախարարը համարվում է Թեհրանի միջուկային գործարքի գլխավոր ճարտարապետներից մեկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը կողմնակից է խնդիրների խաղաղ կարգավորմանը՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, շեշտեց Զարիֆը