Զանգվածային ցույցեր Հունաստանում․ քաղաքացիները բողոքում են թանկացումների դեմ

Բողոքի ակցիա Հունաստանում, արխիվ

Զանգվածային ցույցեր Հունաստանում․ հազարավոր քաղաքացիներ թանկացումների դեմ բողոքելով այսօր երթի են դուրս եկել, արհմիությունները երկրում 24-այա ընդհանուր գործադուլ են հայտարարել։

Լրատվամիջոցները գրում են՝ հանրային և մասնավոր ոլորտում աշխատողները դուրս են եկել աշխատատեղերից, խաթարվել է հանրային տրանսպորտի աշխատանքը։ Գործադուլին միացել են նաև հիվանդանոցների աշխատակիցներն ու ուսուցիչները։

Ըստ հրապարակումների՝ մայրաքաղաք Աթենքում ցույցին մասնակցել է 12 հազար մարդ, Սալոնիկում փողոց են դուրս եկել 5000-ը։ Նրանք պնդում են՝ թանկացումները հաղթարահելու միակ տարբերակը իրենց եկամուտների ավելացումն է, բայց ճգնաժամից հետո դրանք դեռ չեն ավելանում։