Բաղրամյան պողոտայի հունիսի 12-ի դեպքերով երեք օր ձերբակալված 28 անձանց, որ կասկածվում էին զանգվածային անկարգությունների համար, Քննչական կոմիտեն մեղադրանք չի առաջադրել, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչականից՝ տեղեկացնելով՝ նրանք այսօր ազատ կազարձակվեն։
Հատուկ միջոցներով ընդդիմության հավաքը ցրելուց ու հարյուրից ավելի մարդու բերման ենթարկելուց մոտ մեկ ժամ անց Քննչականը զանգվածային անկարգության հոդվածով քրեական գործը հարուցեց՝ պնդելով, որ հավաքի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, «սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ»՝ «ոստիկանների նկատմամբ բռնության գործադրմամբ, նրանց ուղղությամբ նետել են տարբեր առարկաներ։
Բերման ենթարկվածներից 98 ավելի ուշ ազատ արձակվեց, իսկ 28 անձինք, ըստ ՆԳՆ-ի, առնչվում էին Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի հետ, որ Քննչական կոմիտեն զանգվածային անկարգություն էր որակել ու դեռ ձերբակալության մեջ էին։ Նրանց շահերը ներկայացնող փաստաբանները պնդում էին, որ անազատության մեջ գտնվողները կապ չունեն այս մեղադրանքի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ-ն քրվարույթ է նախաձեռնել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում իրադարձությունների հետքերով՝ «զանգվածային անկարգություններ» որակելով դրանք ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաստաբանները պնդում են՝ անազատության մեջ գտնվողները կապ չունեն «զանգվածային անկարգության» մեղադրանքի հետ