Spiegel-ը գրում է, որ Քյոլնի օդանավակայանի կողքին գտնվող ավիաբազայի հազարավոր զինվորականներին և քաղաքացիական աշխատակիցներին խորհուրդ է տրվել ջրամատակարարման ցանցից ջուր չխմել, քանի որ իշխանությունները հետաքննում են դիվերսիոն փորձի հավանականությունը։
Ըստ հրապարակման՝ անհայտ անձը մուտք է գործել տարածք, կասկածներ կան, որ ջուրը կարող է աղտոտված լինել։
Ավիաբազայում 4 հազար 300 զինվորականներ և 1200 քաղաքացիական անձինք են ծառայում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայում ամերիկյան հրթիռների տեղակայումն անհրաժեշտ է Պուտինին «զսպելու» համար․ Բերբոք