Ըստ Սեուլի՝ չինական և ռուսական ռազմական ինքնաթիռները չորս ժամ եղել են իր ՀՕՊ գոտում

F-35A կործանիչը, Հարավային Կորեա, 2019թ․

Չինական ու ռուսական 11 ռազմական ինքնաթիռներ այսօր չորս ժամ գտնվել են Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության գոտում, որը ստիպել է Հարավային Կորեային կործանիչներ բարձրացնել օդ, վկայակոչելով պաշտոնական Սեուլի հայտարարությունը՝ գրում է Reuters-ը։

Միացյալ շտաբերի կոմիտեն հաղորդել է, որ ռուսական և չինական ինքնաթիռները լքել են տարածքն՝ առանց որևէ միջադեպի ու Հարավային Կորեայի օդային տարածք ներխուժելու։

Չինական և ռուսական օդանավերը վերջին տարիներին հաճախ են ներխուժում Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության գոտի։ Երկու երկրներն էլ չեն ճանաչում այդ գոտին։

Հակաօդային պաշտպանության նույնականացման գոտիներն երկրի օդային տարածք մտնող օդանավերը վերահսկելու համար են՝ ազգային անվտանգության նպատակներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Հյուսիսային Կորեա
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեուլը Մոսկվայից պահանջում է անհապաղ դուրս բերել հյուսիսկորեացի զինվորներին ՌԴ-ից