Այսօր առավոտյան Դնեպրի վրա հարձակման ժամանակ Ռուսաստանն առաջին անգամ օգտագործել է «Ռուբեժ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որն, ըստ մասնագետների, ինչպես ռուսական հեռահար հրթիռների մեծամասնությունը, ցանկցության դեպքում, կարող է նաև միջուկային մարտագլխիկ պարունակել։
Բալիստիկ հրթիռի կիրառման մասին ուկրաինական կողմն է հայտարարել, Մոսկվան դեռ չի մեկնաբանել հաղորդումը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ իր ՀՕՊ համակարգերը խոցել են Մեծ Բրիտանիայի արտադրության Storm Shadow երկու թևավոր հրթիռներ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սա նոր էսկալացիա է և որ սա շատ անպատասխանատու դիրքորոշում է հեռացող վարչակազմի կողմից։
Ավելի վաղ Bloomberg-ը, բրիտանական The Guardian-ը և BBC-ն գրել էին, որ ուկրաինական բանակն առաջին անգամ ենթադրաբար բրիտանական Storm Shadow հրթիռներ է կիրառել՝ Ռուսաստանին հարվածելու համար։ Լրատվամիջոցները ստույգ թիրախ չէին նշել, սակայն ենթադրել էին, որ թիրախներից մեկը եղել է Կուրսկի շրջանի Մարինոյում գտնվող Ռուսաստանի նախագահի աշխատակազմի առողջարանը։ Storm Shadow հրթիռներ արտադրող Մեծ Բրիտանիայի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հարվածում է ամերիկյան հեռահար հրթիռներով, Մոսկվան՝ սպառնում միջուկայինով