Հասարակական կարծիքի և տվյալների հավաքագրման համաշխարհային YouGov հետազոտական ինստիտուտի հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցված գերմանացիների մեծ մասը կողմ է սահմանային կանոնների խստացմանը։
Հարցվածների 71 տոկոսը կողմ է, որ հենց սահմանին մերժեն այն օտարերկրացիների մուտքը, ովքեր չեն դիմել ապաստանի համար և տեղում են վիզա պահանջում։
Հարցման համաձայն, հարցվածների 45 տոկոսը լիովին աջակցում է սահմանների վերահսկողությանը և սահմանի հնարավոր փակմանը՝ որպես միգրացիայի կառավարման միջոց:
82 տոկոսը կողմ է, որ ավելանան արտաքսման դեպքերը նրանց համար, ովքեր երկրում մնալու օրինական իրավունք չունեն:
Այս գիշեր Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը կարգադրել է ժամանակավոր հսկողություն իրականացնել Գերմանիայի բոլոր ցամաքային սահմաններում՝ չթույլատրված մուտքերի թիվը զսպելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիան խստացնում է սահմանային հսկողությունը