Ըստ Բաքվի՝ «խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են»

Հայաստանի և Ադրբեջանի դրոշները

Հայաստանի և Ադրբեջանի դրոշները

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են, Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը», - АPA գործակալության փոխանցմամբ, Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ հաջորդ փուլում «Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները։ Բացի այդ պետք է լուծարվեն Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։

Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել այս հայտարարությանը: Երեկ արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ Բաքվի վերջին խմբագրմանը: Արարատ Միրզոյանը չէր բացառել անգամ համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը:

Նախագծի երկու չհամաձայնեցված հոդվածները վերաբերում էին միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն ու հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն: Թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցերի շուրջ, առայժմ պարզ չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՀՀ-ն պետք է փոխի Սահմանադրությունը, համագործակցի դատական պրոցեսի հետ»․ Հաջիև
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն․ Փաշինյան


Տե՛ս նաև այստեղ