Ըստ արբանյակային լուսանկարների՝ ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը կարող է կրկին ձախողված լինել

Sarmat միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը, նկարը վերցված է 2022 թվականի ապրիլի 20-ին հրապարակված տեսանյութից:

Արբանյակային նոր լուսանկարներում երևում է մեծ խառնարան ռուսական տիեզերակայանում, որը, փորձագետների կարծիքով, կարող է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկման արդյունք լինել:

Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի հյուսիսային Արխանգելսկի մարզում գտնվող Պլեսեցկի տիեզերակայանի նկարներում, որոնք «Ազատություն»-ը ստացել է Planet Labs-ից, տեսանելի են նաև չորս հրշեջ մեքենաներ։

Հետախուզական վերլուծաբանը պատկերներն ուսումնասիրելուց հետո պնդել է, որ անցքը կարող էր առաջանալ RS-28 Sarmat բալիստիկ հրթիռի պայթյունից: Այլ վերլուծաբաններ նույնպես համաձայնել են այս վարկածի հետ։

Եթե սա ճիշտ է, ապա սա կլինի Sarmat-ի ձախողված արձակման չորրորդ դեպքը։

2022 թվականի ապրիլին Ռուսաստանը հայտարարել էր, որ հրթիռը հաջողությամբ արձակվել է։


Sarmat-ը հեղուկ վառելիքով աշխատող հրթիռ է, որը մինչև 18 հազար կիլոմետր հեռահարություն ունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Պուտին. «Աշխարհում «Սարմատ»-ի նման հրթիռ չկա և երկար ժամանակ չի լինի»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը պնդում է, որ ՌԴ-ն հաջողությամբ փորձարկել է միջուկային շարժիչով նոր թևավոր հրթիռը