Կոմիում մարդատար գնացքի ինը վագոն դուրս է եկել ռելսերից ու շրջվել

Արխիվային լուսանկար

Ռուսաստանում՝ Կոմիում, հունիսի 26-ին Վորկուտա-Նովոռոսիյսկ մարդատար գնացքի ինը վագոն դուրս է եկել ռելսերից ու շրջվել։

Մոտ 70 մարդ վիրավորվել է, նրանցից 10-ի վիճակը ծանր է, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ընդհանուր առմամբ գնացքում եղել է 232 հոգի։