Վրաստանի խորհրդարանական ընտրություններում անցողիկ 5 տոկոսի շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր ուժերից 2-ը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և «Փոփոխությունների համար դաշինք»-ը չեն ճանաչում ընտրության արդյունքները։
Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են բողոքի զանգվածային ակցիաների։
Նախնական արդյունքներով խորհրդարան անցած մյուս 2 ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Վրաստան»-ը և «Գախարիան հանուն Վրաստանի»-ն, դեռևս դիրքորոշում չեն հայտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վրացական երազանքը» հավաքում է 50 տոկոսից ավելի՝ ըստ նախնական տվյալների ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում ընտրություններն ընթացան ծեծկռտուքներով, լցոնումներով, հարձակումներով