Ընդդիմադիր ակտիվիստը Բաքվի դատարանում ինքնասպանության փորձ է արել

Դատարան Բաքվում, Ադրբեջան, արխիվ

Երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընդդիմադիր ակտիվիստ Նիջաթ Իբրահիմովը իր գործով լսումների ժամանակ ինքնասպանության փորձ է կատարել։ Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ամբաստանյալը ի նշան բողոքի սկսել է գլուխը հարվածել ապակյա վանդակի պատերին՝ փորձելով կյանքին վերջ տալ։

«Մինչև կարգադրիչները հասան, նրա գլուխն արդեն արյունահոսում էր»,- նշում է «Թուրան»-ը։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Իբրահիմովն այդ քայլին էր դիմել ի նշան բողոքի իր ձերբակալության։ Ակտիվիստը ճաղերի հետևում է անցյալ տարվա սեպտեմբերից՝ խուլիգանության, դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեղադրանքներով։ Նրան մինչև 11 տարվա ազատազրկում է սպառնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները Բաքվին դարձյալ կոչ են անում՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին