Երևանը շնորհավորում է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

Հայաստանի ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Պաշտոնական Երևանը շնորհավորում է Բելառուսի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:

«Գիտակցելով այս օրվա նշանակալիությունը, այդ թվում՝ Բելառուսի ազատագրմանը հայ ժողովրդի նպաստի միջոցով, մաղթում ենք Բելառուսի ժողովրդին խաղաղություն և բարգավաճում», - ասված է Հայաստանի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

1944 թվականի հուլիսի 3-ին խորհրդային բանակն ազատագրել է Մինսկը նացիստական Գերմանիայից: 1996 թվականին անցկացված հանրաքվեով բելառուսցիները որոշել են որպես Անկախության օր տոնել հուլիսի 3-ը, այլ ոչ թե Խորհրդային Միությունից անկախանալու մասին Բելառուսի Ինքնիշխանության Հռչակագրի օրը՝ 1990 թվականի հուլիսի 27-ը:

Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր հայտարարել է, որ Հայաստանը հրավիրվել է մասնակցելու Անկախության օրվա տոնակատարություններին, սակայն հայկական պատվիրակություն չի ժամանել:

Մինսկում այսօր նաև ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստ է գումարվել, որին ևս Հայաստանը չի մասնակցել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկը պնդում է՝ Երևանը մերժել է բելառուսական տոնակատարությանը մասնակցելու հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն քննադատել է Բելառուսի դերը հայ-ադրբեջանական հակամարտությունում և պատերազմի թեմայով Բաքվում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած մեկնաբանությունները:

Փաշինյանն ասել է, որ հետայսու հայ ոչ մի պաշտոնյա չի մեկնի Բելառուս, քանի դեռ այդ երկիրը Լուկաշենկոն է ղեկավարում:

Մինսկից Հայաստանի վարչապետի հայտարարությունները որակել են իմպուլսիվ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարինԱրարատ Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետՀայ-բելառուսական հարաբերությունների սրումը թափ է հավաքում. նոր զարգացումներ«Իմպուլսիվ հայտարարություններ»․ Մինսկի արձագանքը ՓաշինյանինԵրևանն ու Մինսկը ետ են կանչում դեսպաններին, ՀՀ պաշտոնական այցեր Բելառուս չեն լինի