Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն: Այն ամբողջությամբ ներդնելը ի սկզբանե նախատեսված էր սեպտեմբերին։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի նիստին հայտնեց, որ նոր ավտոբուսների խմբաքանակի ժամանումը նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց. - «Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»:
Քաղաքապետը հանձնարարեց ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ-երկու ամսով։
Քաղաքապետարանը մարտին ընդունեց տրանսպորտի թանկացման ու միասնական տոմսային համակարգին անցնելու որոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի տրանսպորտը 6 ամսվա ընթացքում կհամալրվի. քաղաքապետարան