Այս պահին ընթանում է մշտադիտարկում, պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյոք ոստիկանության այսօրվա գործողություններին առնչվող ծառայողական քննություն ընթանո՞ւմ է, ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, որ նորության դեպքում հավելյալ կտեղեկացնեն։
Այսօր խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։
22։15֊-ի դրությամբ բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 98 տուժած, մոտ 100 բերման ենթարկված ԱԺ-ի մոտից՝ հատուկ միջոցների կիրառումից հետո