Windows-ի խափանումներ են գրանցվել ամբողջ աշխարհում․ հազարավոր համակարգիչներ բախվել են այսպես կոչված BSOD (Blue screen of death - մահվան կապույտ էկրան) խնդրին։
Խոշորագույն ավիափոխադրողներն, ինչպիսիք են United Airlines-ը, Delta Airlines-ը և American Airlines-ը դադարեցրել են թռիչքները կապի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է Sky news-ը։
Կապի սերվերների մասսայական խափանումներ են գրանցվել նաև բանկային համակարգում, հեռահաղորդակցական ընկերություններում, հեռուստատեսային և ռադիոհաղորդիչներում, սուպերմարկետներում։
Sky News հեռուստաընկերությունը չի կարողացել հեռարձակել իր առավոտյան թողարկումը։ Եվրոպայի ամենամեծ ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը, հայտնում է, որ խնդիրներն ունի, որոնք ազդում են թռիչքների վրա։
Հազարավոր Windows սարքեր միայն կապույտ էկրան են ցույց տալիս։