Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարարում է Թուրքիայի F-16 կործանիչների գնման և արդիականացման գործընթացում առաջընթացի մասին։
Ամերիկյան կործանիչների վաճառքը հաստատվում է այն բանից հետո, երբ անցյալ ամիս ԱՄՆ Կոնգրեսը որոշեց չարգելափակել վաճառքը:
«Միացյալ Նահանգները հպարտ է այսօր հայտարարելու Թուրքիայի կողմից նոր F-16 Block 70 կործանիչների ձեռքբերման հարցում առաջընթացի մասին։ Երբևէ ստեղծված ամենաառաջադեմ F-16-ը հասանելի են միայն մեր ամենամերձավոր դաշնակիցների և գործընկերների համար», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերով բյուրոն։
X-ում հրապարակված հաղորդագրությունում գերատեսչությունը նաև ընդգծել է․ - «Սա Թուրքիայի հետ անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների հավատարմության հերթական օրինակն է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը հայտարարում է՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները կրկին ջերմանում են