«Վաշինգտոնը հրաժարվում է Ուկրաինա F-16 կործանիչները սպասարկող տեխնիկական անձնակազմ ուղարկել», - այսօր գրել է Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրները։
«ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է այս հարցը, բայց դրա ընթացքում հետախուզական գործակալությունների ներկայացուցիչները դեմ են արտահայտվել տեխնիկական սպասարկող անձնակազմի՝ Ուկրաինա գործուղելուն դա խիստ ռիսկային համարելով», - գրում է թերթը։
Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ամերիկյան սպասարկող անձնակազմի ներկայությունը Ուկրաինայում կարող է հակամարտության նոր սրացման հանգեցնել, իսկ Ռուսաստանը կարող է թիրախավորել՝ «Ուկրաինայում գտնվող ամերիկացի ենթակապալառուներին»։
Ամերիկյան պարբերականի տեղեկություններով՝ Վաշինգտոնում հույս ունեն, որ F-16 կործանիչների տեխնիկական սպասարկման բեռը «մասամբ կամ ամբողջությամբ» իրենց վրա կվերցնեն Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները։
Նախօրեին Ուկրաինան կորցրեց դաշնակիցներից ստացած F-16 ռազմական օդանավերից մեկը, օդաչուն զոհվեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան կորցրել է իր F-16-երից մեկը