Հարավային Կորեայի օդանավակայանում ավիավթարից առաջ վերահսկող կենտրոնը ինքնաթիռին զգուշացում է ուղարկել թռչունների հետ բախման վտանգի մասին, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի տրանսպորտի նախարարությունը։
Մուան միջազգային օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, բախվել պատին, հրդեհ է բռնկվել։ Երկրի ազգային հրշեջ ծառայությունը հաղորդում է, որ առնվազն 151 զոհ կա, ինքնաթիռում 181 մարդ է եղել՝ 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Հայտնի է, որ անձնակազմից 2 հոգի ողջ են։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Սա վերջին երեք տասնամյակների ընթացքում հարավկորեական ավիաընկերության մասնակցությամբ ամենամահաբեր ավիավթարն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 85 զոհ Հարավային Կորեայում ավիավթարի հետևանքովԱյս շաբաթվա ընթացքում ևս մեկ ողբերգական միջադեպ էր տեղի ունեցել՝ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։