Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Սու-25 ռազմական օդանավի կործանման մասին, որը պլանային ռազմական վարժանքի թռիչք էր կատարում։ Օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին զոհվել է։ Միջադեպի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել։
Ավելի վաղ «Ինֆո-Ռուսթավի» պորտալը հաղորդել էր Մարնեուլիի շրջանում ռազմական ուղղաթիռի կործանվելու և օդաչուի զոհվելու մասին։ Ենթադրաբար խոսքը նույն միջադեպի մասին է, որն ինֆորմացիոն կայքն ավելի վաղ ներկայացրել էր որպես ուղղաթիռի կործանում։