22:43
Հատուկջոկատայինները սկսել են ցրել ցույցը։ Նրանք ջրցան մեքենաներ են կիրառում խորհրդարանի դիմաց հավաքված քաղաքացիների ուղղությամբ։
20:43
Վրաստանում վերսկսվել են ցույցերը։
Մայրաքաղաք Թբիլիսիում ցուցարարների մի մասը խորհրդարանի շենքի մոտ է, մյուս խումբը` Հանրային հեռարձակողի։ Այստեղ գտնվողներին է միանում մեկ այլ խումբ։
Ցույցեր են նաև այլ քաղաքներում։
Երկրում արդեն չորրորդ օրն է՝ շարունակվում են ցույցերը։ Քաղաքացիներին փողոց է դուրս բերել իշխանությունների որոշումը Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցունքաբեր գազ, հրդեհ խորհրդարանում. Թբիլիսիում ցույցերի 4-րդ օրն է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է հեռանա նախագահական նստավայրից. Կոբախիձե