Վրաստանում մի խումբ հետաքննող լրագրողներ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ Սահմանադրական դատարան հայց են ներկայացրել՝ դրանում պնդելով, որ օրենքը լուրջ խոչընդոտ է հանդիսանում իրենց գործունեության համար։
Արևմտյան դոնորների ֆինանսավորումը կորցնելու մտավախությունների հետ մեկտեղ օրենքը խախտում է տեղեկատվության աղբյուրները չհրապարակելու իրավունքը, նաև նշում են հայցադիմումի հեղինակները։
Սա արդեն չորրորդ հայցն է, որը ներկայացվել է Վրաստանի Սահմանադրական դատարան՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի գործով։ Վիճահարույց օրենքը հակասահմանադրական ճանաչելու և այն չեղարկելու պահանջով երկրի Սահմանադրական դատարան են դիմել նաև մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, տասնյակ հասարակական կազմակերպություններ։
Օրենքը, որն արդեն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ին, պարտավորեցնում է այն բոլոր ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, տարեկան հայտարարագիր ներկայացնել, հակառակ դեպքում՝ օրենքով սահմանել մոտ 10 հազար ամերիկյան դոլարին համարժեք տուգանք։