Վրաստանում հավատարմագրված դիվանագետները չեն հրավիրվել նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, հայտարարել է օրենսդիր մարմնի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Իշխող մեծամասնության ներկայացուցիչը հայտարարել է՝ նստաշրջանի բացումը «պետք է տոնի միայն վրաց ժողովուրդը»։
«Այս գործընթացին դեսպանների մասնակցությունը կարևոր չէ», - հավելել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստը նախատեսված է նոյեմբերի 25-ին։ Վրաստանի բազմաթիվ միջազգային գործընկերներ չեն շնորհավորել «Վրացական երազանքին» ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ պահանջելով հետաքննել քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումները։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները հրաժարավում են ընդունել նաև Վրաստանի նախագահն ու ընդդիմությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զուրաբիշվիլին դիմել է ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու հարցով